Սոս Սարգսյանի դիմանկարը ոգեշնչել է Ալեքսիս Օհանյանին

18:12   27 հունիսի, 2018

Ինչպես միշտ մենք ենք առաջինն, ով այսօր հայտնեց, որ Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստան է ժամանելInstagram-ի իր էջում Օհանյանը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում՝ իր ճամփորդությունից: Երեւում է՝ նա արդեն իսկ բավականին տպավորված է:

Այս անգամ նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երեւում է Սոս Սարգսյանի դիմանկարը՝ արված պատին street style ոճով: Պատկերը, կարծես թե, բավականին ոգեշնչել է Օհանյանին: Նա անգլալեզու գրառում է թողել լուսանկարին կից. « Թափառել... Գտնված արվեստը կյանքի է կոչվում ավերակներից»:



Հայտնի է, որ Ալեքսիսը ժամանել է միայն մեկ օրով, այսօր Օհանյանը մեկնում է: Նա պետք է կնոջ՝ Սերենա Ուիլյամսի կողքին լինի, ով գտնվում է Լոնդոնում, որպեսզի մասնակցի Ուիմբլդոնյան մրցաշարին:

Ալեքսիսն արդեն հասցրել էր այցելել հայկական շուկա:



Իսկ ավելի ուշ լուսանկարվել էր Արարատ լեռան ֆոնին, իսկ նրա ձեռքերում մետաղադրամ էր Արարատի եւ Նոյան Տապանի պատկերներով:

«Մանկությանս լավագույն ընկերներիցս մեկը ինձ նվիրել է այս արծաթե մետաղադրամը՝ Արարատ լեռան եւ Նոյան Տապանի պատկերներով: Այդ ժամանակից ի վեր այն միշտ ինձ հետ է աշխարհով մեկ իմ բոլոր ճանապարհորդությունների ժամանակ», - գրել էր Ալեքսիսը:



© NEWS.am STYLE