Տաթեւիկ Ադումյանը կտրուկ փոխել է սանրվածքը (ֆոտո)

23:15   27 հունիսի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը հայտնի է ոչ միայն իր դերերով, այլեւ վարսերի հետ հաճախ փորձարկումներ անելով: Հանդիսատեսն ու երկրպագուները նրան տեսել են աֆրիկյան հյուսքերով, սեւ, շեկ, շագանակագույն, մանուշակագույն, անգամ վառ վարդագույն վարսերով:

Թվում էր, թե այլեւս հնարավոր չէ զարմացնել երկրպագուներին, սակայն այս անգամ դերասանուհին իր Instagram-ի էջում հրապարակել է լուսանկարներ, որոցում նրա վարսերի երանգը տատանվում է մոխրագույնի ու երկնագույնի միջեւ: Դերասանուհին բավականին տպավորիչ տեսք ունի:



Տաթեւիկը նաեւ մեկնաբանել է իր լուսանկարները: Նրա ռուսալեզու գրառումը հետեւյալն է. «Հավանեցի՞ք իմ նոր կերպարը: Նկատել եք, այնպես չէ՞, թե որքան եմ սիրում նոր բաներ փորձել: Ճիշտ են ասում, որ ոճը առանց բառերի ինքնադրսեւորման միջոց է: Հուսով եմ՝ ոճային փոփոխությունս ձեզ դուր կգա»:



Իսկ ի՞նչ եք կարծում դուք: Հավանեցի՞ք Տաթեւիկի վառ ու համարձակ ոճային փոփոխությունը:

Հիշեցնենք, որ վերջերս դերասանուհին նուրբ դիմահարդարմամբ լուսանկարներ էր հրապարակել, որոնցում նրա վարսերը վեր էին հավաքված: Հետեւորդները մեկնաբանություններում գնահատել էին Տաթեւիկի գեղեցկությունը:






© NEWS.am STYLE