Մահացել է Մայլքս Ջեքսոնի 89-ամյա հայրը

22:00   27 հունիսի, 2018

Մայքլ Ջեքսոնի հայրը՝ Ջո Ջեքսոնը, տեւական ժամանակ մահամերձ վիճակում գտնվելուց հետո, մահացել է:  Ջեքսոնը կյանքից հեռացավ քաղցկեցի պատճառով: Նա ենթաստամոքսային գեղձի չորրորդ աստիճանի քաղցկեղ ուներ: Նա գտնվում էր հիվանդանոցում, իսկ բժիշկները հուսադրող որեւէ հայտարարություն չէին անում:

TMZ-ի փոխանցմամբ,  «փոփ երաժշտության արքայի» հայրը տուն գնալու որոշում էր ընդունել, որտեղ ցանկանում էր հրաժեշտ տալ հարազատներին, սակայն նա մահացել է հարազատ Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինքՄայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Ջերմեն Ջեքսոնը, լրագրողներին պատմել էր, որ իր հայրը կարող էր մահանալ ցանկացած պահի, սակայն ազգականներին արգելել էր մոտենալ իրեն ու ծանոթանալ իր բժշկական քարտին։

Առաջին անգամ Ջեքսոնը իր մասին շոու բիզնեսի աշխարհում հայտնել էր 1960-ականների սկզբին՝ դառնալով իր երեք որդիների՝ Ջեքի, Տիտոյի ու Ջերմանի մենեջերը, սակայն պրոդյուսերի ամենահաջողակ ժառանգը ,իհարկե, Մայքլ Ջեքսոնն էր։



© NEWS.am STYLE