Սերժ Թանկյանը եւ Ալեքսիս Օհանյանը՝ Երեւանում լավաշ պատրաստելիս

22:35   27 հունիսի, 2018

Այսօր հայտնեցինք, որ Ալեքսիս Օհանյանը, ինչպես եւ խոստացել էր, ժամանել է Հայաստան: Հայտնի է, որ Ալեքսիսը ժամանել է ընդամենը մեկ օրով. նա պետք է կնոջ՝ Սերենա Ուիլյամսի կողքին լինի, ով գտնվում է Լոնդոնում, որպեսզի մասնակցի Ուիմբլդոնյան մրցաշարին:

Այս անգամ Mageriancarpetarmenia-ի Instagram-յան էջից պարզ է դարձել, որ կայացել է Սերժ Թանկյանի եւ Ալեքսիս Օհանյանի հանդիպումը հայրենի հողում: Սերժ Թանկյանը անգամ փորձել է ավանդական հայկական լավաշ թխել:

Էջում հրապարակվել է լուսանկար, որին կից արված է հետեւյալ գրառումը. «Մեգերյան ընտանիքը պատիվ ունի Սերժ Թանկյանին ներկայացնել «Լոռի» գորգը՝ պատրաստված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ»:



© NEWS.am STYLE