Եթե ընկերդ ունի այս տասը սովորույթները, ամուսնացիր նրա հետ

16:42   28 հունիսի, 2018

1. Նա գիտի, որ դու ամենաշատը սիրում ես նախաճաշել

Նա ուշադրություն է դարձնում մանրուքներին, հիշում է այն ամենը, ինչ սիրում ես: Այդ պատճառով միշտ պատրաստ է զարմացնել քեզ:

2. Նա տուն վերադառնալիս գրում է քեզ

Օրինակ՝ «10 րոպեից դուրս եմ գալիս: Կհանդիպենք»: Կամ հարցնում է, թե ինչ է պետք գնել ճանապարհին: Նա ուզում է, որ իմանաս, որ հիշում է քո մասին: Ուզում է, որ չանհանգստանաս, թե որտեղ է, որպեսզի հասցնես պատրաստվել, եթե պատրաստվում եք ինչ-որ տեղ գնալ:

3. Նա հոգ է տանում քո մասին

Երբ հիվանդ ես, նա դեղատուն է վազում, իսկ վերադարձի ճանապարհին նաեւ քո սիրելի շոկոլադն է գնում: Նա քեզ ստիպում է ընդունել դեղահաբերն ու հավի արգանակ ուտել, քանի որ հոգ է տանում քո մասին:

4. Նա օրվա ընթացքում հենց այնպես զանգահարում է քեզ

Հնարավոր է՝ ուզում է ինչ-որ բան պատմել: Հնարավոր է՝ պարզապես ուզում է հարցնել, թե ինչպես ես: Նա պարզապես ուզում է ձայնդ լսել:

5. Նա քեզ համար ժամանակ է գտնում

Կարեւոր չէ, թե որքան զբաղված է նա, երբեք չի մոռանում ժամանակ հատկացնել ձեր երկուսի համար: Նրա համար առաջնահերթը դու ես: Նա չի վախենում չեղարկել ընկերների հետ հանդիպումը՝ երեկոն քեզ հետ անցկացնելու համար:

6. Նա պատասխանում է քո բոլոր զանգերին ու հաղորդագրություններին

նա հուսալի է: Նա առանց կապ հաստատելու մի քանի օր չի անհետանում:

7. Նա չի շփվում իր նախկին ընկերուհիների հետ

Ոչ մի լավ բան մի սպասեք, եթե նա մինչեւ հիմա մտերիմ հարաբերություններ ունի նախկին ընկերուհիների հետ: Ոչ մի տարօրինակ զանգ կամ հաղորդագրություն չպետք է լինի:

8. Նա կարողանում է խենթություններ անել

Նա բղավում է 7-ամյա տղայի պես, երբ նրա նախընտրած ֆուտբոլային թիմը հաղթում է: Դուք մարտնչում եք բարձերոով, երբ չեք կարողանում որոշել, թե ով պետք է առաջինն անկողնուց ելնի եւ միացնի թեյնիկը:

9. Նա իսկական ընկերներ ունի

Եվ նա գնահատում է նրանց, եթե նույնիսկ նրանք ապրում են տարբեր քաղաքներում կամ երկրներում: Նրանք պարբերաբար շփվում են, հանդիպում: Դա հավատարիմ մարդու նշան է:

10. Նա բարի բոլորի հանդեպ

Գոնե մեծամասնության: Հատկապես սպասարկող անձնակազմի եւ կենդանիների հանդեպ:

 

Աղբյուրը՝ soulpost.ru



© NEWS.am STYLE