Ռեփերին սպանող հանցագործները փախուստի մեջ են

12:33   28 հունիսի, 2018

Անցած շաբաթ Ֆլորիդայում՝ Մայամիի մոտակայքում, երկու աֆրոամերիկացի կրակել ու սպանել են 20-ամյա ռեփեր XXXTentacion-ին (Ջասեյ Դուեյն Օնֆրոյ):  Երաժշտին սպանել են ավտոմոբիլային սալոնի մոտ։ Ռեփերն իր համար մոտոցիկլետ էր ընտրում, երբ նրան երկու դիմակավոր տղամարդ է մոտեցել։ Նրանք երաժշտից պահանջել են փող, իսկ երբ վերջինս հրաժարվել է տալ, կրակել ու սպանել են նրան տեղում՝ ռեփերի ավտոմեքենայից գողանալով Louis Vuitton պայուսակը, որի մեջ ենթադրաբար կանխիկ գումար է եղել, ապա դիմել են փախուստի։

Ինչպես հայտնում է TMZ-ը, փոխուստի մեջ են գտնվում եւս երկու մարդասպան եւ ոստիկանությունը նրանց հետքի վրա է, սակայն դեռ չի ձեռբակալել նրանց: Այժմ, ուստիկանության տարբերակը փոքր ինչ տարբերվում է սկզբնական տարբերակից: Եթե սկզբում խոսքը գնում էր կողոպուտի մասին, ապա հիմա ոստիկանությունը վստահ է, որ ռեփերի սպանությունը «պատվիրված է» եղել:

Ի դեպ, ռեփերի մահից հետո նրա երաժշտության հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ նրա «Sad!» սինգլը՝ Billboard Hot 100 հիթ-շքերթում բարձրանալով 52-րդ տեղից դարձել է առաջատար:



© NEWS.am STYLE