«Իդեալական կատու ես արդեն ունեմ, մնաց՝ իդեալական սիրելի». VARDA

23:45   27 հունիսի, 2018

VARDA-ն հաճախ է օնլայն զրույցների կազմակերպում իր Instagram-յան էջի հետեւորդների հետ՝ պատասխանելով նրանց մեկնաբանություններին, պատմելով իր կյանքի հետաքրքիր դրվագների մասին: Նա «ասռղային հիվանդություն» չունի, եւ դրա վառ ապացույցը մտերմիկ ու անկեղծ զրույցներն են՝ նույնիսկ անծանոթ երկրպագուների հետ:

Այս անգամ գեղեցկուհի պարուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել իր սիրելի կատվի հետ եւ շոշափել է շատ ակտուալ թեմա՝ կապված իր պոտենցիալ ընտրյալի հետ:



Լուսանկարին կից հայուհին շնորհակալություն է հայտնել իրեն ուղղված նամակների համար եւ գրել է. «Ձեզնից  շատերը ինձ անձնական երջանկություն են մաղթում: Դա, երեւի թե, միակ դաշտն է, որտեղ ես դեռ հաղթանակած չեմ: Ես մի լավ գաղափար ունեմ: Գաղտնիք չէ, որ կոլեկտիվ միտքը մեծ ուժ ունի եւ շատ կարեւոր է ապագա կողակցին հստակ պատկերացնելը: Ես ձեր օգնության կարիքն ունեմ: Դուք վաղուց է՝ ինձ հետեւում եք, գործնականում ամեն բան գիտեք իմ մասին»:

Այնուհետեւ պարուհին հումորով ավելացրել է. «Իդեալական կատու ես արդեն ունեմ, մնաց՝ իդեալական սիրելի»:



VARDA-ն շարունակել է. «Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ տղամարդ կհամապատասխանի ինձ: Նշեք տարիքը, մասնագիտությունը, բնավորությունը, նախասիրությունները եւ այլն»:

Վերջում հայուհին խնդրել է լուրջ վերաբերվել իր խնդրանքին ու գրառմանը:



© NEWS.am STYLE