«Չեմ հիշում, որ Երեւանում այսքան շատ դրական էներգիա լիներ, ինչպես հիմա է». Ալեքսիս Օհանյան

10:20   28 հունիսի, 2018

Ինչպես հայտնի է Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել էր Հայաստան։ Ալեքսիսն արդեն մեկնել է (բայց խոստացել է վերադառնալ): Օհանյանն իր Instagram-ում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր ճամփորդությունից:

Այստեղ, ի դեպ, Ալեքսիսը հանդիպել է Սերժ Թանկյանին եւ նրանք միասին լավաշ են պատրաստել: Ավելի ուշ նրանք ժամանակ են անցկացրել Երեւանի բար-ռեստորաններից մեկում:

Ալեքսիսն իր միկրոբլոգում հրապարակել է այ այսպիսի լուսանկար:

 «Հիշողություններ հիշողությունների ետեւից, երբ քայլում եմ այս փողոցներով: Չեմ հիշում, որ Երեւանում այսքան շատ դրական էներգիա լիներ, ինչպես հիմա է», - մակագրել է լուսանկարը՝ Ալեքսիսը:



© NEWS.am STYLE