Կարեն Շահնազարովը պարգեւատրվել է ֆրանսիական շքանշանով

13:42   28 հունիսի, 2018

Ռուս ռեժիսոր, Մոսֆիլմի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարյանը պարգեւատրվել է ֆրանսիական՝ «Մշակույթի եւ գրականության» շքանշանով: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Ֆրանսիայի դեսպանատանը, հայտնում է «Российская газета»-ն:

Հինգերորդ Հանրապետության մշակույթի նախարարի անունից դիվանագիտական առաքելության ղեկավար՝ Սիլվի-Անյես Բերմանը Շահնազարովին է հանձնել պարգեւը, նշելով, որ նրա ստեղծած «Курьер» եւ «Город Зеро» ֆիլմերը նրան դարձրել են «օրիանկելի ռեժիսոր»՝ մի ամբողջ հեղափոխական սերնդի համար: Նա նաեւ հիշեցրել է, որ 2010թ.-ին Շահնազարովը հիանալի կերպով կազմակերպել էր Ռուսաստանի օրերը Ֆրանսիայում միջոցառումը:

«Շատ ուրախ եմ Ֆրանսիայի անունից հանձնել Ձեզ այս շքանշանը, որը Ձեզ շատ շնորհակալ է նվիրված ընկերության, հիանալի աշխատանքի համար: Ֆրանսիան Ձեզ «Մշակույթի եւ գրականության» շքանշանով է պարգեւատրել, որը տրվում է այն անձանց, ովքեր մշակույթի ոլորտում տարբերվում են իրենց ստեղծագործություններով», - շքանշանը հանձնելիս ասել է դեսպանը:

Շահնազարովի խոսքերով նա շատ զգացված էր եւ շքանշանն ընդունում է ի նշան կապի, որն առկա է ռուսական եւ ֆրանսիական մշակույթների միջեւ:

 

 



© NEWS.am STYLE