Սկանդալային դերասանուհի Անժելա Սարգսյանը լողազգեստով ցուցադրել է իր ողջ հմայքը

10:43   28 հունիսի, 2018

Լոս Անջելեսում դստեր հետ բնակություն հաստատած սկադալային դերասանուհի Անժելա Սարգսյանը չի դադարում հիացնել եւ ուրախացնել իր միկրոբլոգի հետեւորդներին՝ ցուցադրելով իր մարմնի անթերի կառուցվածքը: Ահա այսօր դերասանուհին Instagram-ի իր էջի story բաժնում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում դերասանուհին դստեր հետ է, նրանք ամառային տապից պատսպարվել են լողավազանում: Համարձակ դերասանուհին կրում է լողազգեստ, որի օգնությամբ ցուցադրում է իր բարեմասնությունները: Այս հրապարակմանը կից դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի թողել: Միայն նշել է դստեր միկրոբլեգի հասցեն:

Հիշեցեննք,որ ավելի վաղ դերասանուհի Անժելա Սարգսյանն Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար էր հրապարակել, որտեղ  նա իր դստեր հետ էր, իսկ նրա հագին կար կարճ կիսատաբատ եւ տոպ: Համարձակ այս դերասանուհին պարծեցել էր մարմնի կառուցվածքով, քանզի այն հագուստը, որը նա էր կրում ցույց էր տալիս Անժելա Սարգսյանի սլացիկ ոտքերը, հարթ որովայնը: Հրապարակմանը կից դերասանուհին որեւէ մեկնաբանություն չի թողել:

 



© NEWS.am STYLE