Քեթի Հոլմսն ու Ջեյմի Ֆոքսը բաժանվել են

17:15   28 հունիսի, 2018

Քեթի Հոլմսն ու Ջեյմի Ֆոքսը հինգ տարի տեւած հարաբերություններից հետո բաժանվել են, հայտնում է The Sun:

Ինչպես հայնում են բրիտանական հրատարակության աղբյուրները, 39-ամյա Քեթի Հոլմսն ու 50-ամյա դերասանը չէին հրապարակում իրենց հարաբերությունները, բայց Հոլմսը անսահման սիրահարված էր Ջեյմսին:

«Քեթին ցանկանում էր ամուսնանալ Ջեյմսի հետ, սակայն նա չի վստահում նրան, քանի որ Ֆոքսը հանդիպում է ուրիշ կանանց հետ: Նա չի ցանականում ապրեկ մի մարդու հետ, ով կողքից կունենա սիրավեպեր: Նա շատ է սիրում դերասանին եւ ծանր է տանում բաժանումը», -նշել է աղբյուրը:

Տեղակացվում է, որ Քեթին եւ Ջեյմին արդեն պատրաստվում էին հարսանիքին, կազմակերպելով շքեղ հանդիսություն՝ Փարիզում, Ֆոքսը մտադիր էր վճարել 300 հազար դոլար միջոցառման համար, իսկ ավելի ուշ նախատեսվում էր մեղրամիս, սակայն Քեթին ամեն ինչ չեղյալ է համարել:



© NEWS.am STYLE