«Այս ամառ կշրջագայեմ սիրելիիս հետ». Լիլի Մորտո

14:15   28 հունիսի, 2018

Ամենասկանդալային ու սեքսուալ Լիլի Մորտոն այն հայտնիներից է, որը սիրում է ամառը եւ իրեն լավ է զգում, նույնիսկ, տապին: Լիլին պատասխանել է NEWS.am STYLE-ի հարցերին ու պատմել իր նախընտրելի հանգստի ու ամառը սիրելու պատճառների մասին:)

Լիլի, ինչո՞ւ ես սիրում ամառը:

Սիրում եմ, քանի որ ծնվել եմ շոգ ամսին, սեպտեմբերի 2-ին, իսկ այդ ժամանակահատվածը նույնպես կարելի է համարել ամառ: Սիրում եմ, քանի որ ամռանն աշխույժությունն ավելի շատ է, մարդիկ գունավոր են, կյանքով լի...:)

Ամառային նախընտրելի հանգիստը:

Գրեթե, ցանկացած ժամանակ նախընտրում եմ ակտիվ հանգիստը: Ընդհանրապես,սիրում եմ, երբ օրս հագեցած է լինում: Ինքս ակտիվ մարդ եմ եւ միշտ էներգիայով լի...:)

Ինչպե՞ս ես սովորաբար հանգստանում ամռանը:

Սիրում եմ, որ յուրաքանչյուր օր ունենա իր յուրահատուկ «համն ու հոտը»: Ամեն տարի յուրովի եմ հանգստանում...

Ինչպե՞ս ես պաշտպանվում տապից:

Անկեղծ ասած՝ չեմ էլ փորձում պաշտպանվել տապից...:)

Տրամադրության վրա շոգն ազդո՞ւմ է:

Քանի որ ինչպես նշեցի՝ ծնվել եմ շոգ ամսին, կարծում եմ, որ շոգն ինձ վրա դրական է անդրադառնում. տրամադրությունս միշտ ամենաբարձր աստիճանի վրա է լինում:

Ամենադրական հիշողությունը կապված ամռան հետ:

Շատ-շատ են, չեմ կարող թվարկել...

Ինչպե՞ս էիր անցկացնում դպրոցական արձակուրդներն ամռանը:

Այն տարիներին ճամբարները շատ արդիական էին: Գրեթե միշտ ճամբար էի գնում: Օրերն այնտեղ պարզապես անմոռանալի էին անցնում...

Երկիր, որտեղ երազում ես հանգստանալ ամռանը:

Չեմ ասի, որ երազում եմ, բայց շատ եմ ցանկանում լինել Բրազիլիայում և, իհարկե, կլինեմ...

Երկիր, որը խորհուրդ կտայիր այցելել մյուսներին:

Ընդհանրապես, ճանապարհորդությունից առավել ոչինչ չկա: Ամեն անգամ յուրովի ծնվում եւ ապրում ես...Ամեն երկիր ունի իր յուրահատուկ ամեն ինչը...Եվ հետո ճաշակին ընկեր չկա: Օրինակ՝ ես շատ սիրեցի Բարսելոնան. երիտասարդների երկիր է...

Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել այս ամառը:

Այս ամառ կշրջագայեմ սիրելիիս հետ...

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլի Մորտոյի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE