«Սա կլինի առաջին սերունդը, ով հավատում է իր ուժերին». Ալեքսիս Օհանյանը՝ Հայաստան կատարած այցի մասին

13:05   28 հունիսի, 2018

Ինչպես հայտնի է Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ժամանել էր Հայաստան։ Ալեքսիսն արդեն մեկնել է (բայց խոստացել է վերադառնալ): Օհանյանն իր Instagram-ում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր ճամփորդությունից:

Այստեղ, ի դեպ, Ալեքսիսը հանդիպել է Սերժ Թանկյանին եւ նրանք միասին լավաշ են պատրաստել: Ավելի ուշ նրանք ժամանակ են անցկացրել Երեւանի բար-ռեստորաններից մեկում:

«Հիշողություններ հիշողությունների ետեւից, երբ քայլում եմ այս փողոցներով: Չեմ հիշում, որ Երեւանում այսքան շատ դրական էներգիա լիներ, ինչպես հիմա է», - մակագրել է լուսանկարը՝ Ալեքսիսը:

«Մենք բոլորս ստեղծագործողներ ենք: Սա կլինի առաջին սերունդը, ով կհավատա, որ իրենք իրենցից ներկայացնում են ավելին, քան հասարայության սպառման, քաղաքականության կամ մտքերի պասիվ ներկայացուցիչները. նրանք ակտիվորեն ստեղծում են ամեն ինչ, որը կարող է յուրաքանչյուր բան դարձնել ավելի լավը, կիսվում են դրանով ամբողջ աշխարհի հետ եւ հաղթում», - գրել է Ալեքսիսը:



© NEWS.am STYLE