Մեկնե՞լ, թե՞ մնալ. ինչպես է տեսնում հայ երիտասարդությունն իր ապագան. NEWS.am STYLE-ի հետհեղափոխական հարցումը

11:06   1 հուլիսի, 2018

Ահա, թե ինչպիսի բան է Հույսը!!! Մարտ ամսվա սկզբին NEWS.am STYLE-ը հարցում էր անցկացրել մեր հայրենակիցների շրջանում՝ ինչպե՞ս են նրանք տեսնում իրենց ապագան, ցանկանու՞մ են արդյոք մեկնել, թե մնալ հայրենիքում, եվ այն ժամանակ պատասխանները բացասական էին (կարող եք համեմատել այստեղ):

Այնուհետեւ մեր երկրում տեղի ունեցավ «Թավշյա հեղափոխությունը», եվ մարդկանց մոտ հույս արթնացավ, նրանք ավելի շփվող են դարձել, եւ Փառք Աստծո, դրական են տրամադրված: Մեր նոր հարցման մեջ մենք հատուկ ցանկացել ենք իմանալ, թե ի՞նչ է փոխվել մարդկանց մոտ: Ահա արդյունքը՝ էներգիան եւ հույսը երիտասարդների մոտ ամեն ինչի հիմքն է!

Ի դեպ, մենք նմանատիպ հարցում անցկացրել ենք նաեւ Գյումրի քաղաքում, այնտեղ նույնպես ամեն ինչ բացասական էր, սակայն մենք պատրաստվում ենք այցելել նաեւ հետհեղափոխական Գյումրի եւ տեսնել, ինչպիսի տրամադրություն եւ տրամադրվածություն է առկա մարդկանց մոտ:

 



© NEWS.am STYLE