Գոհար Ավետիսյանի նոր համարձակ կերպարը

19:07   28 հունիսի, 2018

Մոսկվայաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը դիմահարդարման բնագավառում պարզապես հրաշագործ է: Նրան իրենց կեպարն ու տեսքն են վստահում թե՛ հանրաճանաչ աստղերը  եւ թե՛ պարզապես իրենց արտաքինին հետեւող իգական սեռի ներկայացուցիչները:

Շատ փորձարկումներ Գոհարը նաեւ սկսում է իրենից: Դիմահարդարը չի վախենում նորություններից ու համարձակ լուծումներից: Այս անգամ նա իր Instagram-ի հետեւորդներին story բաժնում ներկայացրել է կարճ տեսանյութեր:



Նա զարմացրել է բավականին համարձակ դիմահարդարմամբ, որի հիմնական մասը կապույտ շրթներկն է: Ընդհանրապես, Գոհարը բավականին ակտիվ է հենց Story բաժնում: Նա տեղադրում է ինչպես իր աշխատանքների տեսանյութերը, այնպես էլ հոլովակներ, որոնք պատմում են իր առօրյայի մասին:



Իր կարճ հոլովակներից մեկը Գոհարը մակագրել է այսպես. «Երբ չես կարողանում աչք կտրել»: Մեկ այլ կարճ տեսանյութի մեջ Գոհարն ասում է, որ սա պարզապես «պայթյուն է՝ շուրթերին»:



Գոհար Ավետիսյանը ոչ միայն կարողանում է անմոռանալի կերպարներ ստեղծել, համագործակցել հայտնի աստղերի հետ, այլեւ անհավանական փոխակերպումներ է անում: Դրանով հայուհին օգնում է շատ կանանց՝ իրենց ավելի վստահ զգալ: Հիշեցնենք, որ վերջերս նա հենց այդպիսի մի փոխակերպում էր արել, իսկ տեսանյութը ներկայացրել էինք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE