Մկրտիչ Արզումանյանը ցույց է տվել «պատահական» լուսանկարների գաղտնիքը

20:13   28 հունիսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) իր հումորի միջոցով ժպիտով է լցնում Instagram-ի հետեւորդների երբեմն միապաղաղ առորյան: Դերասանը իրեն հատուկ ոճով մեկնաբանում է երկրում տեղի ունեցող իրադարձությունները, առաջին հայացքից սովորական թվացող լուսանկարներին իր մեկնաբանություններով հաղորդում է «համ ու հոտ»:




Այս անգամ դերասանը  Instagram-յան հետեւորդներին ներկայացրել է մի լուսանկար, որում ինքը գտնվում է սրճարանում եւ պարզապես ժպտում է ֆոտոխցիկին: Իսկ լուսանկարի մեկնաբանությունը, ինչպես միշտ, յուրահատուկ է: Հրապարակմանը կից Մկոն գրել է. «Էն որ գրում են … Պատահական նկար»:

Ավելի վաղ հումորիստը խոսել էր իր ունեցած կախվածության մասին: Հումորիստը բացահայտել էր, որ կախվածություն ունի շատ զարմանալի ու անսպասելի մի բանից… թթվածնից)))



Մկոն լուսանկար էր հրապարակել իր Instagram-ի միկրոբլոգում, որտեղ ինքը բնության գրկում էր: Նա մեկնաբանել էր հրապարակումը հետեւյալ գրառմամբ. «Թթվածնամոլ»:



© NEWS.am STYLE