Plus-size մոդել Էշլի Գրեմը՝ Vogue Arabia-ին շապիկին եւ էջերին

10:18   29 հունիսի, 2018

Vogue Arabia-ը ուրախացրել է իր բաժանորդներին հուլիսյան եւ օգոստոսյանի համարների շապիկին եւ էջերին plus-size մոդելներ՝ Էշլի Գրեմի եւ Պալոմա Էլսեսսերի հայտնությամբ:

Վերջինս շապիկի համար լուսանկարվել է Paco Rabanne զգեստով, իսկ զարդերը՝ Chopard ու Bvlgari, իսկ Էշլին կրում է արծաթագույն զգեստ՝ Balmain-ից եւ պիջակ՝ Oscar de la Renta-ից, որն էլ լրացնում է Tasaki-ի մարգարտե զարդը:

Ֆոտոշարքը, սակայն, տեղի չի ունեցել արաբական երկրների անապատում կամ երկնաքերերի տանիքներում, այլ՝ Նյու Յորքում:

Լուսանկարիչ՝ Միգել Ռեվերա:

Համարի թեման դարձել է Body Revolution («Մարմնի հեղափոխություն») կարգախոսը:

 «Բազմազանությունն այժմ մտել է նորաձեւություն, սակայն ես հույն ունեմ, ու շուտով այդ բառը կդառնա ավելին, քան պարզապես հնչեղ վերնագիր», - նշել է Vogue Arabia-ի գլխավոր տնօրեն՝ Մանուել Առնոն:

 



© NEWS.am STYLE