Անջելինա Ջոլիի արիստոկրատ տեսքը Լոնդոնում

23:27   28 հունիսի, 2018

Մինչ օրս աշխարհում գեղեցկության էտալոն համարվող Անջելինա Ջոլիի անունը հիմնականում քննարկվում է իր ու Բրեդ Փիթի ապահարզանի շրջանակներում: Այս անգամ, սակայն, համացանցը ակտիվորեն քննարկում է Ջոլիի ցնցող տեսքը, որով նա ներկայացել է Լոնդոնում կայացած պաշտոնական միջոցառմանը:



2014 թվականին աստղը ակտիվ հումանիստական գործունեության համար անձամբ թագուհի Եղիսաբեթ II- ի կողմից արժանացավ «Պատվո-տիկին» կոչմանը: Հենց այդ պատճառով էլ նա ներկա էր Սուրբ Պողոսի տաճարում կայացած միջոցառմանը՝ նվիրված Սուրբ Միքայելի եւ Սուրբ Գեւորգի սրբադասման 200-ամյակին:



Ջոլին ներկայացավ Ralph & Russo բրենդի էլեգանտ հագուստով: Փոքրիկ դասական գլխարկը ամբողջացրել է նրա հրաշալի կերպարը: Իսկ կրծքանշանը եւ բարձրաճաշակ զարդերը նրան յուրահատուկ փայլ ու արիստոկրատ տեսք են հաղորդել:

Միջոցառմանը ներկա պետք է գտնվեր նաեւ թագուհի Եղիսաբեթ II- ը, սակայն հայտնել էին, որ նա իրեն լավ չի զգացել, այդ պատճառով էլ բաց է թողել միջոցառումը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսի դատարանը պարտավորեցրել էր Անջելինա Ջոլիին ավելի հաճախ թույլատրել Բրեդ Փիթի հետ երեխաների հանդիպումները։ Հակառակ դեպքում, Էնջիին կզրկեն առաջնային խնամակալության իրավունքից։











                                                                                                    Աղբյուրը՝ Daily Mail
                                                                               Լուսանկարները՝ WENN, Backgrid



© NEWS.am STYLE