Դրեյքը ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի չթողարկված երգերից

11:21   29 հունիսի, 2018

Դրեյքը հերթական անգամ բոլորին ցույց տվեց իրենց տեղը: Այսօր լույս է տեսնում կանադացի կատարողի նոր ալբոմը եւ երկրպագուներն արդեն շոկի մեջ են, քանի որ նոր ալբոմում կա այսպիսի ստեղծագործություն՝ «Don't Matter to Me», իսկ սա Մայքլ Ջեքսոնի չթողարկված երգերից է, հայտնում է TMZ-ը:

Ի դեպ, շատ նման է «փոփ-երաժշտության արքայի» «Love Never Felt So Good» ստեղծագործության մեղեդուն, որը 2014թ.-ին կատարել է Ջասթին Թիմբերլեյքը:

Scorpion անվանումը կրող ալբոմում կան երգեր, որոնք երաժիշտը կատարում է Ջեյ Զիի հետ:

Քննադատները նշում են, որ «Don't Matter to Me» ստեղխագործությունը կդառնա հիթ-շքերթների առաջատարը եւ կանցնի նույնիսկ Բեյոնսեի նոր ալբոմի երգերին:

 



© NEWS.am STYLE