Թոփլես Բելլա Հադիդը զարդարել է Vogue Mexico-ի շապիկն ու էջերը

11:41   29 հունիսի, 2018

Այսօր Vogue-ի օրն է))) Ինչպես արդեն տեղեկացրել էինք plus-size մոդել Էշլի Գրեմը հայտնվել է Vogue Arabia-ի շապիկին եւ էջերին, սիկ, ահա մեկ այլ մոդել՝ Բելլա Հադիդը կզարդարի Vogue Mexico-ի հուլիսյան համարի շապիկն ու էջերը:

Victoria's Secret-ի «հրեշտակին», ով ինչ-ինչ տեղեր հայտնվել է թոփլես, լուսանկարել է Քրիս Քոլլսը:

Հրատարակչությունը 21-ամյա մոդելին բնորոշել է, որպես «մի սերնդի ներկայացուցչի, որը ցանկանում է ապրել առանց տաբուների»:

Ամսագիրը Բելլա Հադիդին պատահական չի ընտրել. արդեն երեք տարի է, ինչ աղջիկը հանդիսանում է աշխարհի ամենաառաջատար մոդելներից՝ անընդհատ հայտնվելով Փարիզի, Լոնդոնի, Միլանի եւ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթներին:



© NEWS.am STYLE