Քիմ Քարդաշյանն աշխատանքից ազատել է Քարդաշյան-Ջեններ ողջ կլանի ոճաբանին

12:06   29 հունիսի, 2018

Քիմ Քարդաշյանն աշխատանքից ազատել է Քարդաշյան-Ջեններ ողջ կլանի ոճաբան՝ Ջոյս Բոնելիին: Ինչպես հայտնում է US Weekly-ին, Քարդաշյան քույրերը մի քանի ամիս է չեն շփվում եւ չեն աշխատում Ջոյսի հետ, թե ինչն է թշնամանքի պատճառը՝ հայտնի չէ:

Բոնելլին հանդիսացել է նրանց ոճաբանը դեռ ավելի վաղ, քան նրանք հայտնի են դարձել:

Սակայն, խնդիրն ակնհայտ է, քանզի քույրերն ու նրանց ընկերուհիները Ջոյսի Instagram-ին այլեւս բաժանորդագրված չեն:

Ինչպես հայտնում են աղբյուրները, գերդաստանը դադարել է աշխատել ոճաբանի հետ, քանի որ Քարդաշյան քույրերին դուր չեն գալիս Ջոյսի պրեֆեսիոնալ ունակությունները:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Քարդաշյան գերդաստանն ազատվում է հին ընկերներից կամ «հին բեռից»:

 

Երկու տարի առաջ Կանյեն ու Քիմը աշխատանքից ազատել են թիկնապահ՝ Պասկալ Դյուվյեին, այն բանից հետոմ երբ նա չէր կարողավել Քիմին պաշտպանել Փարիզում, երբ  հայուհուն կողոպտել էին նրա իսկ համարում (Պասկալն այդ ժամանակ ակումբում էր՝ Քենդալլ Ջենների եւ Քորթնի Քարդաշյանի հետ):

Իսկ քիչ ավելի ուշ Քլոեն աշխատանքից ազատել էր ոճաբան Մոնիկա Ռոուզին, այն բանից հետո, երբ իմացել էր, որ նա թալանել է իր հազարավոր դոլարներ արժողությամբ զգեստապահարանը:

 

 

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE