Անժելա Սարգսյանի՝ լողազգեստով գայթակղիչ հոլովակը

11:55   29 հունիսի, 2018

Թեժ ամառ է, իսկ ի՞նչ պիտի անեն մարդիկ, որպեսզի զովանան, իհարկե հաճախեն լողավազան եւ պատսպարվեն ամառային տապից: Այս օրինակին են շատ հայտնի մարդիկ, որոնցից է նաեւ Լոս Անջելեսում դստեր հետ բնակություն հաստատած սկադալային դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով չի դադարում հիացնել եւ ուրախացնել իր միկրոբլոգի հետեւորդներին՝ ցուցադրելով իր մարմնի անթերի կառուցվածքը: Ահա այսօր դերասանուհին Instagram-ի իր էջի story բաժնում նոր կարճ հոլովակ է հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանուհին լողազգեստով ցատկում է լողավազան:

Այս հրապարակմանը կից դերասանուհին, սակայն, որեւէ մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ Անժելա Սարգսյանը ներկայացել էր լողազգեստով, որի օգնությամբ ցուցադրել էր իր բարեմասնությունները:



© NEWS.am STYLE