«Նորմալ է, երբ դու ունես փարթամ մարմին եւ կարողանում ես ղեկավարել այն». Նիկոլ Շերզինգերը դարձավ 40 տարեկան

15:05   29 հունիսի, 2018

Աշխարհի ամենահայտնի ու շքեղ երգչուհներից մեկը՝ Նիկոլ Շերզինգերն, այսօր՝ հունիսի 29-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Գեղեկուհին այսօր դարձավ 40 տարեկան:

Նիկոլը հայտնի դարձավ Pussycot Dolls խմբի կազմում, որտեղ հանդես էր գալիս որպես հիմնական երգչուհի: Խումբը մի շարք հիթեր նվիրեց երաժշտասերներին, այդ թվում՝ Don't Cha, Hush-Hush, Buttons եւ այլն:

Սակայն տարբերվող տեմբրով երգչուհին միշտ էլ ցանկացել է հանդես գալ խմբից դուրս՝ որպես մեներգչուհի:

Նրա կարիերան եւս բավականին հաջող զարգացավ` հիթ հիթի ետեւից, գեղեցիկ ու տարբերվող տեսահոլովակներ եւ, իհարկե, գրավիչ կերպարներ: Սակայն այսօր Նիկոլի գրավչության մասին չէ, որ պետք է խոսենք: Դա անզեն աչքով էլ տեսանելի է: Այսօր ձեր ուշադրությանն ենք որոշել ներկայացնել երգչուհու հայտնի մտքերից մի քանիսը, որոնք կօգնեն նոր բացահայտումներ անել նրա մասին:

«Ես սիրում եմ այն տղամարդկանց, որոնք ունեն հումորի մեծ զգացում եւ գեղեցիկ ժպիտ»:

«Աղջկա ուժն ինքն իրեն սիրելու մեջ է, երբ նա ինքնավստահ է եւ ուժեղ ներքուստ, այնպես, որ եթե անգամ սեքսուալ հագուստով չէ, միեւնուն է իրեն սեքսուալ է զգում»:

«Կարեւոր է, որ կինն իրեն հարմարավետ զգա իր հագուստի մեջ: Նորմալ է, երբ դու ունես փարթամ մարմին եւ կարողանում ես ղեկավարել այն»:

«Ես չեմ հավատում դիետաներին: Եթե ինձ մի բանում սահմանափակեմ, ավելի շատ կցանկանամ ուտել այն»:

«Ես սիրում եմ իմ գործը եւ աշխատում եմ միշտ ավելի լավը լինել: Դա է ինձ ուժ տալիս, որ շարժվեմ առաջ»:

«Ես միշտ իմ մեջ ունեցել եմ պայքարելու ջիղ: Կարծում եմ՝ դա իմ արյան մեջ է»:

«Ես երբեք ինձ սեքսուալ չեմ համարել»:

«Երաժշտությունն իմ կիրքն է: Այն իմ արյան մեջ է: Ոչ ոք ինձ չի կարող կտրել իմ գործից»:

«Իմ սիրելի երգերը նրանք են, որոնք ծնվում են սրտից»:

«Գիտե՞ք, փորձում եմ Google-ում ինձ չփնտրել, բայց երբեմն սայթաքում եմ: Երբեմն, պարզապես, ցանկանում եմ տեսնել՝ ինչպես է աշխարհն ինձ տեսել տվյալ օրը»:

Լուսանկարները՝ Նիկոլ Շերզինգերի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE