Կինոռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր

12:51   29 հունիսի, 2018

Հուլիսի 8-ից 15-ը Երեւանում մեկնարկում է հոբելյանական՝ թվով 15-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը:

Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կինոփառատոնի կազմակերպիչներից մեկը՝ Րաֆֆի Մովսիսյանը, ով նշել է նաեւ, որ կինոփառատոնի շրջանակներում Երեւանում կանցկացվի նաեւ Արոնոֆսկու որոշ հայտնի ֆիլմեր ցուցադրությունը:

Րաֆֆի Մովսիսյանը հավելել է, որ կինոփառատոնին ներկա կգտնվի նաեւ իտալացի ռեժիսորներ՝ Ջանֆրակո Ռոզին, ամերիկացի ռեժիսոր՝ Շոն Բեյքերը, ավստրիացի ռեժիսոր՝ Ուլրիխ Զայդլը:





© NEWS.am STYLE