Աննա Դովլաթյանի` հմայիչ լուսանկարը

13:45   29 հունիսի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի, արդեն նաեւ դիզայներ Աննա Դովլաթյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Աննա, ով միշտ աչքի է ընկնում նուրբ ու քնքուշ լուսանկարներով, այս անգամ եւս բացառություն չարեց: Իր տեղադրած հերթական հմայիչ լուսանկարում Աննա հանդես է եկել քնքուշ ամառային լուքով: Նա կրում է ծաղկավոր զգեստ: Իսկ Այս հմայիչ լուսանկարին կից Աննա ռուսերեն մեկնաբանություն է թողել: Նա գրել է. «Թող, որ ունենաք սիրտ, որը երբեք չի կոշտանա, եւ բնավորություն, որը երբեք չի փչանա, եւ մոտեցում, որը երբեք չի ցավեցնի»:

Ավելի վաղ Աննա Դովլաթյանն  Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ նա եւ իր սիրելին՝ Դավիթ Աղաջանյանը ջերմ գրկախառնված են: Լուսանկարն արված էր Գյումրի քաղաքում: Իսկ այս սիրառատ լուսանկարը, ցավոք սրտի մեկնաբանված չէր:

 



© NEWS.am STYLE