Բեյոնսեն՝ դարի 100 լավ երգերի հիթ-շքերթի առաջատար

15:22   29 հունիսի, 2018

Բեյոնսեի երկրպագուները կարող են ուրախանալ: Հայտնի երգչուհին հասել է հերթական բարձունքին եւ այժմ, նա՝ ըստ Rolling Stone հեղինակավոր հրատարակչության կարծիքի ունի նաեւ դարի 100 լավ երգերի հիթ-շքերթի առաջատարությունը:

Հիթ-շքերթը գլխավորում է Բեյոնսեի Crazy in Love ստեղծագործությունը՝ Dangerously in Love (2003) ալբոմից:

Երկրորդ հորիզոնականում երգչուհի M.I.A-յի Paper Planes-ն է

Առաջին եռյակը եզրափակում է The White Stripes խմբի՝ Seven Nation Army երգը:

Եզրափակիչ 100-րդ հորիզոնականը զբաղեցնում է պուերտո ռիկացի Դեդդի Յանքիի Gasolina երգը:

Ցանկում կան Քանյե Ուեսթի Jesus Walks, Despacito՝ Luis Fonsi feat. Daddy Yankee and Justin Bieber, Daft Punk-ի, Մերայն Քերրիի, Snoop Dog-ի, The Rapture-ի, Green Day-ի, Ռիհաննայի, Քեթի Փերիի, Մադոննայի, Coldplay-ի, Նիկկի Մինաժի, Փարրելլա Ուիլյամսի, Ջասթին Բիբերի, Ջասթին Թիմբերլեյքի, Լոենարդո Քոենի, U2-ի, Լաննա Դել Ռոյի, Լեդի Գագայի, Ադելի, 50 cent-ի, Էմի Ուայնհաուսի, Բոբ Դիլանի, Դեւիդ Բոուի, Radiohead-ի, Դրեյքի, Մարկ Ռոնսոնի ու Բրունու Մարսի, Էմինեմի եւ ուրիշների ստեղծագործությունները:



© NEWS.am STYLE