«Տպավորված եմ իրենց մշակույթով». ամառային բլից հարցում՝ Լիլի Սարգսյանի հետ

16:04   29 հունիսի, 2018

«Միսս Արմենիա 2017»  Լիլի Սարգսյանն այն երջանիկներից է, որն արդեն վայելում է իր ամառային հանգիստը: Գեղեցկուհին որոշել է այս ամառն անցկացնել շրջագայելով: Իսկ թե որտեղ է արդեն հասցրել լինել եւ թե ինչ նախասիրություններ ունի կապված ամռան հետ, կարդացեք նրա հետ NEWS.am STYLE-ի բլից հարցման շրջանակում:

Լիլի, սիրո՞ւմ ես ամառը:

Այո , սիրում եմ: Լիցքաթափվելու համար հիանալի ժամանակ է:

Ամառային նախընտրելի հանգիստը:

Ծովափին:

Ինչպե՞ս ես սովորաբար հանգստանում ամռանը:

Ընկերներիս հետ շրջագայելով…

Ինչպե՞ս ես պաշտպանվում տապից:

Հանգիստս անցկացնելով քաղաքից դուրս:

Տրամադրության վրա շոգն ազդո՞ւմ է:

Ոչ, քանի որ ինչպես նշեցի՝ սիրում եմ ամառը:

Ամենադրական հիշողությունը կապված ամռան հետ:

Վրաստանում անցկացրած հանգիստս եւ հանդիպումը «Միսս Վրաստանի» հետ:

Ինչպե՞ս էիր անցկացնում դպրոցական արձակուրդներն ամռանը:

Անցկացնում էի գյուղում՝ քույրիկներիս հետ:

Երկիր, որտեղ երազում ես հանգստանալ ամռանը:

Բրազիլիա:

Երկիր, որը խորհուրդ կտայիր այցելել մյուսներին:

Հնդկաստան: Ինքս էլ ցանկանում եմ այցելել Հնդկաստան: Տպավորված եմ իրենց մշակույթով, կցանկանայի ավելի մոտիկից ծանոթանալ դրան:

Ինչպե՞ս ես պլանավորում անցկացնել այս ամառը:

Շրջագայելով… Արդեն սկսել եմ շրջագայել: Ինչպես նշեցի՝ արդեն հասցրել ենք լինել Վրաստանում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE