Դրեյքը խոստովանել է, որ մեծահասակների համար ֆիլմերում նկարահանվող դերասանուհու երեխայի հայրն է

14:39   29 հունիսի, 2018

Այսօր լույս է տեսել ռեփեր՝ Դրեյքի նոր ալբոմը՝ Scorpion-ը, որն արդեն մեծ ուշադրություն է գրավել, քանի որ կանադացի կատարողը ներկայացրել է «փոփ-երաժշտության արքա»՝ Մայքլ Ջեքսոնի չթողարկված երգերից մեկը՝ «Don't Matter to Me»:

Այս ամենին ավելացել է նաեւ այն, ինչ գրում է Daily Mail-ը, իր նոր ալբոմի երգերից մեկում Դրեյքը խոստովանում է, որ մեծահասակների համար ֆիլմերում նկարահանվող դերասանուհի՝ Սոֆի Բրուսոն նրա որդու մայրն է:

«Ես նրա հետ հանդիպել եմ երկու անգամ, բայց նա իմ որդին է: Ես աշխարհը չեմ թաքցրել իմ որդուց, ես որդուս եմ թաքցրել այս աշխարհից», -երգում է ռեփերը:

Հիշեցնենք՝ լուրերն այն մասին, որ Դրեյքը հասարակությունից թաքցնում է որդուն կատարող Pusha-T-ից է դուրս եկել, ով ռեփերին քննադատող երգում, երկրպագուներին հայտնել է երեխայի գոյության մասին:

 

 Լուսանկարները՝ Getty, Instagram



© NEWS.am STYLE