Ինչու՞ է պետք դեն նետել հին իրերը

17:04   29 հունիսի, 2018

Առատության օրենքն ասում է, որ նորի գալու համար անհրաժեշտ է ազատվել հնից: Հակառակ դեպքում նորի համար Տիեզերքը (Աստված, եթե ուզում եք) տեղ չի տեսնում, որպեսզի ձեզ  «ուղարկի» դա:

Չինաստանում ասացվածք կա. «Հինը չի գնա, նորը չի գա»:

Ըստ ֆեն-շուի, հին իրերը (հնոտիները, աղբը) թույլ չեն տալիս, որ Ցի կենարար էներգիան ազատորեն հոսի, ինչի հետեւանքով կյանքում ոչ մի փոփոխության եւ նոր բաների մասին խոսք լինել չի կարող:  

Եվս մի եզրահանգում. երբ մենք հին հագուստ ենք հագնում կամ այնպիսի օծանելիք ենք ցանում, որից վաղուց չէինք օգտվել կամ լսում ենք անցյալի երաժշտություն, դրանք մեզ տառացիորեն վերադարձնում են դեպի անցյալ: Դրանք այսպես կոչված հուզական  «Խարիսխներ» են: Հին իրերի հետ (օծանելիք, հագուստ եւ ամեն ինչ) ինչ-որ հիշողություններ են կապված եւ դրանք ինքնաբերաբար վերարտադրվում են խարսխի հետ շփման ընթացքում: Բայց հարցն այն է, որ ոչ միայն հույզեր են ի հայտ գալիս,  այլեւ հին մտքեր, եւ այդ ամենը շատ վտանգավոր է, որովհետեւ մտքերը, ինչպես գիտենք, ձեւավորում են մեր կյանքը: Մենք էլ կյանքը ձեւավորում ենք մտքերով եւ ստանում ենք ոչ այն, ինչ ուզում ենք:  

Մտովի կառչելով հին բաներից՝ «Իսկ եթե փող չլինի նորը գնելու, ես էլ երբեք սրանից չե՞մ ունենա», մենք դատում ենք աղքատների մտածողությամբ եւ աղքատություն ենք ստանում:  Եթե մենք հանգիստ դեն ենք նետում անպետք իրերը` մտածելով.  «Էլի կգնեմ կամ էլ Տիեզերքն ինձ ավելի լավը կտա», մենք դատում ենք հարուստների մտածողությամբ եւ հարստություն ենք ստանում: 

 

Աղբյուրը` Klubber



© NEWS.am STYLE