Հայտնի է, թե որն է 21-րդ դարի լավագույն երգը

19:47   29 հունիսի, 2018

Rolling Stone պարբերականը հրապարակել է 21-րդ դարի լավագույն 100 երգերի ցուցակը: Առաջին տեղում հայտնվել է Բեյոնսեի Crazy in Love երգը, որը տեղ էր գտել սկանդալային «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում: Երգը ձայնագրվել էր Բեյոնսեի ամուսնու՝ Ջեյ Զիի օգնությամբ:



Երկրորդ տեղում բրիտանացի երգչուհի M.I.A-ի Paper Planes-ն է, M.I.A-ի ձեռքի գործն է «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմի սաունդթրեքը:  Իսկ եռյակը ամբողջացնում է The White Stripes խմբի երգը, որն է ՝ Seven Nation Army:



Առաջին քսանյակի մեջ էին այնպիսի համաշխարհային հիթեր, ինչպիսիք են Ջեյ Զիի 99 Problems-ը, Քանյե Ուեսթի Runaway-ը, Բրիթնի Սփիրսի Toxic –ը: Այդ երգերի կողքին են էղել ոչ պակաս հայտնի ու սիրված Crazy-ն (Gnarls Barkley), լուսահոգի Էմի Ուայնհաուսի Rehab-ը եւ այլն: 100 տեղանոց ցուցակը եզրափակել է Դեդի Յանկին՝ Gasolina-ն, որը չափազանց ակտուալ ու տարածված էր հատկապես 2000-ականների սկզբին:




                                                                                                                       Աղբյուրը՝ Lenta
                                                                                                             Լուսանկարները՝ Imdb



© NEWS.am STYLE