22:17 29 հունիսի, 2018Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Նրա այս կամ այն մեկնաբանությունը, լուսանկարներն ու գրառումները լայն արձագանք են գտնում հետեւորդների շրջանում:
Այս անգամ 35-ամյա հաղորդավարուհին Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Լուսանկարում հայուհին երեկոյան դիմահարդարմամբ է հանդես եկել: Նազենին նաեւ մեկնաբանել է իր հրապարակումը: Լուսանկարին կից նա խոսել է մարդու՝ իր աշխատանքին նվիրված լինելու կարեւորության մասին:
Դերասանուհին գրել է. «Ամեն մարդ եթե 100% ով նվիրվի իր աշխատանքին, ամեն ինչ լավ կլինի)) Աշխատանքային»: Նազենին նաեւ հեշթեգների մեջ օգտագործել է «պարզունակ ֆոտո», ինչպես նաեւ «երեկոյան զգեստ» նշումները:
Ավելի վաղ Նազենին հրապարակել էր մի հրապուրիչ լուսանկար, որը մեկնաբանել էր հետեւյալ կերպ. «Կապույտի մեջ, կապույտի՛ մեջ Արեւի ոսկի՜ն»: Նշենք, որ տողերը պատկանում են Եղիշե Չարենցի «Ոսկին» ստեղծագործությանը:.jpg)