Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի մասին «Русская провокация» ծրագրում

15:10   30 հունիսի, 2018

Սա կարծես մի քիչ NEWS.am STYLE-ի թեմաներից դուրս է, բայց այս բաժնի խմբագիրը որոշել է որոշ ժամանակով ձեզ շեղել մեր կյանքի այնպիսի կարեւոր իրադարձություններից, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանի կամ Ջեյ Լոի ներքնազգեստն ու Ֆեյսբուքյան հարթակում, և Երեւանի փաբերում բոլոր լավ ու լուսավոր բաների համար ակտիվ պայքարող առաջադեմ ու գերքաղաքականացված երիտասարդության ուշադրությունը հրավիրել այս հաղորդմանը։  

«Русская провокация» հաղորդումը  ցուցադրվում է «Эхо Москвы» ալիքով ու այն շատ հետաքրքիր ձեւաչափ ունի։ Քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկին կարդում է 1918 թվականին հրատարակվող «Известия» թերթը ու զուգահեռներ անցկացնում Ռուսաստանի ներկա իրողությունների հետ (ի դեպ, մարդկանց, ովքեր սիրում են բղավել, որ սա ամերիկամետ ալիք է եւ այլն, հայտնեմ, որ  1918-ի թերթը գնվել էր «Գազպրոմ» կոնցերնի կողմից Լոնդոնում կայացած աճուրդի ժամանակ, իսկ հաղորդումը դարձյալ այդ նույն ընկերությունն է հովանավորում).

Եվ այսպես, ինչո՞վ է այս ամենը վերաբերում մեզ։ Բելկովսկին կարդում է թերթից մի հատված  (18-րդ րոպեից ), որը վերաբերում է անցած դարի Հայաստանի Հանրապետությանը, իսկ հետո անդրադառնում ներկայիս Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին ու գեներալ Մանվելին։



© NEWS.am STYLE