Անժելա Սարգսյանը կրկին ցուցադրել է գեղեցիկ մարմինը (ֆոտո)

13:25   30 հունիսի, 2018

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, Instagram-ի իր հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր ամերիկյան առօրյան:

Դե, քանի որ ամառ է, վերջին շրջանում դերասանուհին ժամանակի մեծ մասը, կարծես, անցկացնում է լողավազանում: Իսկ ի՞նչ հանգիստ առանց լուսանկարների:

Այսօր Անժելան իր հետեւորդներին ուրախացրել է՝ ցուցադրելով իր սլացիկ մարմինը լողազգեստով:

«Սիրո՞ւմ եք սպորտը»,-նկարին կից գրել է նա:

Ավելի վաղ դերասանուհին նաեւ գայթակղիչ հոլովակ էր ներկայացրել՝ կրկին նկարահանված լողավազանում:



© NEWS.am STYLE