Տաթեւիկ Ադումյանը զվարճանում է Պրահայի առեւտրի կենտրոններից մեկում

19:52   30 հունիսի, 2018

Երիտասարդ սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ է ճամփորդում: Այս մասին վկայում են երիտասարդ դերասանուհու միկրոբլոգում արված հրապարակումները: Այս անգամ Տաթեւիկը կրկին մեկնել է Պրահա: Դերասանուհին իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանել է 24 ժամ, որից հետո այն ջնջվում է, նոր կարճ հոլովակ է հրապարակել:

Այս անգամ Տաթեւիկ Ադումյանն իր միկրոբլոգի 155 հազար հետեւորդների հետ կիսվել է, թե ինչպես է զվարճանում առեւտրի կենտրոնում:

Նա կրում է սպորտային կոշիկներ, ջինսե երկար պիջակ: Այս հրապարակմանը կից որեւէ գրառում չենք նկատում:

Երիտասարդ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, ով հայտնի է ոչ միայն իր դերերով, այլեւ վարսերի հետ հաճախ փորձարկումներ անելով, ավելի վաղ, հանդես էր եկել նոր սանրվածքով:
Թվում էր, թե այլեւս հնարավոր չէ զարմացնել երկրպագուներին, սակայն դերասանուհին իր Instagram-ի էջում հրապարակել էր լուսանկարներ, որոցում նրա վարսերի երանգը տատանվում էր մոխրագույնի ու երկնագույնի միջեւ: Դերասանուհին բավականին տպավորիչ տեսք ուներ:



© NEWS.am STYLE