Բլոգ Լի. թափոնների վերամշակման բացակայություն Հայաստանում՝ թաղել, թե՞ այրել

19:10   1 հուլիսի, 2018

Մեր օրերում թափոնների խնդիրը հասարակ խնդիր չէ, այլ իսկական բնապահպանական աղետ: Տվյալ խնդիրը վաղուց արդեն չի ընդգրկում կոնկրետ մեկ քաղաք, երկիր կամ տարածաշրջան, այլ ունի գլոբալ ընդգրկում: Յուրաքանչյուր երկիր փորձում է գտնել համապատասխան լուծում այս խնդրի համար:

Որոշ երկրներ վաղուց արդեն գտել են անելանելի թվացող իրավիճակի ելքերը: Իսկ որոշ երկրներում էլ խնդիրը մնում է դեռեւս չլուծված: Հասաստանում եւս, ինչպես ողջ աշխարհում, կա նման խնդիր:

Բայց քաղաքների, գյուղերի աղտոտման հիմնահարցին զուգահեռ՝ կա եւս մեկ խնդիր՝ թափոնների վերամշակում իրականացնող գործարանների բացակայությունը: Արդեն քանի տարի է, հայաստանցիները պատրաստվում են հատուկ համակարգի, որով աղբը պետք է տեսակավորվի: Բայց ի՞նչ իմաստ ունի դա, եթե միեւնույնն է, աղբը կուտակվում է նույն տեղում՝ Սովետաշենի աղբանոցում, որից ելք չկա:

 





                                          Գաղափարի հեղինակներ՝ Լիանա Խուդոյան, Պարույր Սինյավսկի



© NEWS.am STYLE