ՀՈւԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   6 հուլիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր, ի մի բերելով իրենց զգացմունքներն ու մտքերը, Խոյերի համար շատավելի դյուրին կլինի հարթել իրենց խնդիրները: Եւ նույնիսկ ժամանակ կմնա նոր ռոմանտիկ ծանոթությունների համար:

ՑԼԵՐ

Այսօր նույնիսկ ամենաանմեղ սիրահետումը Ցլերի համար շատ ավելի մեծ իրադարձության կվերածվի: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով իրավիճակը դուրս կգա վերահսկումից՝ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելով: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հենց այն օրն է, երբ դուք եւ ձեր սիրելին ընդունակ կլինեք փոքր ռոմանտիկ խելահեղությունների միմյանց հաճույք պատճառելու համար: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժգոհ կլինի ձեր անուշադրությունից իր անձի հանդեպ եւ, ամենայն հավանականությամբ, դրա համար կունենա լուրջ պատճառներ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար կարեւոր կլինի պարզապես ձեզ հետ զրուցելը: Թող որ դա չլինի շատ խորը զրույց, կարեւորը` դուք լսեք նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ չի տխրի այն հանգամանքից, որ դուք իրեն այդքան էլ լավ չեք լսում կամ հասկանում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ միասին ֆիլմ դիտել եւ հետո վերլուծել այն ու փորձել հետեւություններ անել:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք նրանից սպասում: Նա կփորձի կռահել, սակայն դա նրա մոտ առաջին անգամից չի ստացվի: Փորձեք համբերատար լինել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կարող եք տարվել էգոիզմով եւ մոռանալ, որ ձեր կարծիքը միակ ճիշտը չէ եւ որ ձեր սիրելին երջանկության իրավունք ունի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Որքան էլ դժվար լինի ձեր սիրելիին, նրան ուժ կտա այն միտքը, որ դուք սպասում եք նրան եւ սատարում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ կայունության եւ վստահության հակառակ կողմը ձանձրույթն ու կանխատեսելիությունն է: Սակայն պետք է համակերպվել դրա հետ եւ փորձել ամեն բանում լավը տեսնել:

ՁԿՆԵՐ

Այսօր չարժե արձագանքել գրգռող երեւույթներին, որքան էլ դա հետաքրքիր լինի: Ձեր անձնական կյանքը եւ սիրելին պետք է առաջին տեղում լինեն այսօր, իսկ մնացած բաները պետք է սպասեն:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE