ՀՈւԼԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   8 հուլիսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր, ի մի բերելով իրենց զգացմունքներն ու մտքերը, Խոյերի համար շատավելի դյուրին կլինի հարթել իրենց խնդիրները: Եւ նույնիսկ ժամանակ կմնա նոր ռոմանտիկ ծանոթությունների համար:

ՑԼԵՐ

Այսօր նույնիսկ ամենաանմեղ սիրահետումը Ցլերի համար շատ ավելի մեծ իրադարձության կվերածվի: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով իրավիճակը դուրս կգա վերահսկումից՝ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելով: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հենց այն օրն է, երբ դուք եւ ձեր սիրելին ընդունակ կլինեք փոքր ռոմանտիկ խելահեղությունների միմյանց հաճույք պատճառելու համար: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրո հարցերում Խեցգետինները կարող են սահմանել եւ փոխել իրենց կանոնները, երբ կկամենան: Օրը նրանց հմայք կպարգեւի, իսկ այդ նշանակում է, որ նրանք անկրկնելի կդառնան հակառակ սեռի համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Չափազանց խստապահանջ լինելը հատուկ է ամուրիներին, սակայն եթե Առյուծները ցանկանում են երջանիկ լինել, նրանք ստիպված կլինեն ընդունել իրենց ընտրյալներին այնպես, ինչպիսին նրանք կան. բոլոր նրանց արժանիքներով եւ բացասական կողմերով:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը զգուշացնում են Կույսերին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների ժամանակն է մոտենում: Նոր մարդիկ եւ իրադարձությունները շատ շուտով ի հայտ կգան: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքներին վերջապես արժե վստահել իրենց բնազդներին եւ իրադարձությունների հոսքին՝ իրենց սովորույթներին հակառակ: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր պետք չէ ոչնչից վախենաք: Բոլորը, հատկապես, ձեր սիրելին ձեր հանդեպ շատ բարի տրամադրված կլինեն: Ամեն դեպքում, շատ մի թուլացեք եւ պահպանեք զգոնություն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր տեխնիկան ձեր դեմ կլինի: Ոչ բջջայինը, ոչ էլ համակարգիչը չեն օգնի, որպեսզի կապնվեք ձեր սիրելիի հետ: Ինչեւէ, նման օրեր էլ են լինում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Պետք չէ կուրորեն հավատալ այն ամենին, ինչ լսում եք: Ձեր սիրելին, հատկապես, կփորձի ձեզ տանել իր համոզմունքների հետեւից: Եթե կարծում եք, որ նա ինչ-որ հարցում ճիշտ չէ, ապա ասեք նրան այդ մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ընտանիքի անդամները ձեզ անակնկալ կմատուցեն: Հնարավոր է` նրանք ձեզ որեւէ տեղ ուղարկեն հանգստանալու, որտեղ կունենաք շատ անհավանական արկածներ: Ամեն դեպքում, փորձեք պարզել` մի՞գուցե, դա ընդամենը երազ է:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր կյանքում այնքան շատ իրադարձություններ տեղի կունենան, որ դուք ստիպված կլինեք շատ արագ լինել` դրանք բոլորը որսալու համար: Ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք ամենակարեւոր հնարավորությունները:

 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE