Մկրտիչ Արզումանյանի հումորային լուսանկարն ու շնորհավորանքը որդուն

14:15   1 հուլիսի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) իր հումորի միջոցով ժպիտով է լցնում Instagram-ի հետեւորդների երբեմն միապաղաղ առօրյան: Ժամանակ առ ժամանակ էլ նա իր հետեւորդներին է ներկայացնում ընտանեկան ջերմ լուսանկարներ, որոնք երբեմն նույնպես համեմված են լինում հումորային դրվագներով:

Այս անգամ դերասանը իր Instagram-ի իր միկրոբլոգում հրապարակել է իր եւ որդու՝ Ալեքսանդր Արզումանյանի (որը հեռուստադիտողին հատնի է «Նվագախմբի երեխաները» նախագծից)  հումարային ու զվարճալի լուսանկարը: Մկոն այս հրապարակմամբ շնորհավորել է որդու տարեդարձը:



Նա լուսանկարի մեկնաբանությունը սկսել է վերջին ժամանակներս շատ ակտուալ մի բառակապակցությամբ. «Եվ ուրեմն, ծնունդդ շնորհավոր Ալիկ ջան։ Երջանիկ էղնիս բալաաաա ջան»։ 

Ավելի վաղ հումորիստը առաջին հայացքից սովորական թվացող լուսանկարին իր մեկնաբանությամբ հաղորդել էր «համ ու հոտ»: Նա ներկայացրել էր մի լուսանկար, որում ինքը գտնվում էր սրճարանում եւ պարզապես ժպտում էր ֆոտոխցիկին: Իսկ լուսանկարի մեկնաբանությունը, ինչպես միշտ, յուրահատուկ էր: Հրապարակմանը կից Մկոն գրել էր. «Էն որ գրում են … Պատահական նկար»: 




© NEWS.am STYLE