Գարիկ Մարտիրոսյանը խնդրել է կնոջը «չսափրվել»

15:04   1 հուլիսի, 2018

Ազգությամբ հայ հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան հաճախ ներկայացնում է իր Instagram-ի հետեւորդներին ինչպես հումորային լուսանկարներ, այնպես էլ գեղեցիկ սելֆիներ ու ամուսնու հետ համատեղ լուսանկարներ: Թերեւս, նա հումորի զգացումով հետ չի մնում հայտնի հումորիստ ամուսնուց:

Այս անգամ Ժաննան իր Instagram-յան միկրոբլոգում ուղերձ է հղել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին: Ժաննայի հումորային տեսանյութում ասվում է, որ ամուսինը իրեն խնդրել է «չսափրվել» եւ իրեն այդ «անհիմն խայտառակությունից» կարող է փրկել միայն Իսպանիայի հավաքականի նկատմամբ` Ռուսաստանի հավաքականի հաղթանակը:



Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Ավելի վաղ Ժաննան Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկար էր հրապարակել իր միկրոբլոգում, որը մեկնաբանել էր իրեն հատուկ հումորային երանգներով: Հայտնի է, որ նա եւ Գարիկը բավականին հետաքրքրված են ֆուտբոլով: Նրանց նոր լուսանկարը արված էր Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտից:

Ամենահետաքրքիրը, սակայն, Ժաննայի յուրահատուկ գրառումն է: Նա լուսանկարին կից գրել է. «Երեկ լուսանկարվեցի Գարիկ Մարտիրոսյանի հետ»:



Օրերս Ժաննան ներկայացել էր նաեւ  գույնզգույն հանդերձանքով:

«Ես կարծում եմ, որ այս լուսանկարում ես, այնուամենայնիվ, չարաշահել եմ ֆոտոշոփը: Դա հասկացա, երբ զգեստիս վրա աֆրիկյան ռնգեղջյուրի դեմքի փոխարեն, որը կար զգեստիս վրա մինչեւ ֆոտոշոփը,  տեսա գեղեցիկ աղջկա դեմք», - մեկնաբանել էր լուսանկարը՝ Լեւինան:



© NEWS.am STYLE