«Պարբերաբար փոփոխություններ եմ ուզում». Ռոզա Ֆիլբերգ

16:50   1 հուլիսի, 2018

Երգչուհի, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Ռոզա Ֆիլբերգի Instagram-յան հրապարակումները եւ նոր լուսանկարները բավականին սպասված են երկրպագուների եւ հետեւորդների կողմից: 

Այս անգամ դերասանուհին իր լուսանկարներից մեկով է կիվել, որին կից թողել է բավականին հետաքրքիր ու, կարելի է ասել, հակասական մեկնաբանություն: Ռոզայի ռուսալեզու գրառումը հետեւյալն է. «Ինձ լիովին բավարարում է իմ կյանքը, միայն թե պարբերաբար փոփոխություններ եմ ուզում»:



Իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է 24 ժամ, որից հետո ջնջվում է, Ռոզան ավելի վաղ լուսանկար էր հրապարակել: Իր տեղադրված հմայիչ լուսանկարում Ռոզան ներկայացել էր շատ կարճ ջինսե կիսաշրջազգեստով, այսպիսով ցույց էր տվել սլացիկ ոտքերը:

Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը. «Միայն դու կարող ես այսպես», ապա նշել էր սոցցանցի օգտատերերից մեկի անունը, ով, հավանաբար, հանդիսանում է այդ լուսանկարի հեղինակը:



© NEWS.am STYLE