18:55 1 հուլիսի, 2018Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մշտապես գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում: Նրա այս կամ այն մեկնաբանությունը, լուսանկարներն ու գրառումները սոցցանցերում լայն արձագանք են գտնում հետեւորդների շրջանում:
Այս անգամ դերասանուհին իր Instagram-յան միկրոբլոգի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ, հրապարակել է նոր լուսանկար: Լուսանկարում 35-ամյա Նազենին ներկայացել է սպորտային ոճում:
Դերասանուհին մակագրել է լուսանկարը հեշթեգների միջոցով: Նա օգտագործել է անգլալեզու «սպորտային», «տրամադրություն» հեշթեգները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդավարուհին Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում հայուհին երեկոյան դիմահարդարմամբ էր հանդես եկել: Հրապարակմանը կից նա խոսել էր մարդու՝ իր աշխատանքին նվիրված լինելու կարեւորության մասին: Դերասանուհին գրել էր. «Ամեն մարդ եթե 100% ով նվիրվի իր աշխատանքին, ամեն ինչ լավ կլինի)) Աշխատանքային»: