«Ես ցանկանում եմ ստեղծել մեծ ականջակալների նոր ապրանքանիշ Հայաստանում». Սերժ Թանկյան

18:08   1 հուլիսի, 2018

Ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակել է հերթական լուսանկարը: Լուսանկարում նա պատկերված է հսկայական ականջակալների կողքին՝ բավականին զվարճալի կերպով:



Թանկյանը նաեւ մեկնաբանել է լուսանկարը: նա հրապարակմանը կից գրել է հետեւյալը. «Ես ցանկանում եմ ստեղծել մեծ ականջակալների նոր ապրանքանիշ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում»:

Նախադասության վերջում դրված սմայլիկից հասկանալի է դառնում, որ երգիչը այս կերպ, հավանաբար, հումորով արձագանքում է այդ յուրահատուկ դիզայեներական լուծմանը: Նա նաեւ հեշթեգներով նշել է «ականջակալներ հսկաների համար» արտահայտությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան այցի շրջանակներում Սերժ Թանկյանը հանդիպել էր Reddit ու Initialized Capital կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի հետ: Նրանք նույնիսկ միասին լավաշ էին թխել:



© NEWS.am STYLE