Ումա Թուրմանը, Նաոմի Քեմփբելը եւ այլք՝ «Miu Miu»-ի շոուին

20:14   1 հուլիսի, 2018

«Miu Miu» իտալալան նորաձեւության տունը միշտ էլ սիրել է ցուցադրություններ կազմակերպել համաշխարհային աստղերի մասնակցությամբ: «Miu Miu»-ն կազմում է հայտնի «Prada» ապրանքանիշի մի մասը եւ այն գլխավորում է Միուչի Պրադան, որի սերը կինոյի նկատմամբ արժանի է հիացմունքի:

Լուվրի շրջակայքում գտնվող «Regina» հինգաստղանի բարձրակարգ հյուրանոցում կազմակերպվեց «Miu Miu Resort 2019»-ի հատուկ ցուցադրությունը:

Պոդյումը իրենց ներկայությամբ զարդարեցին համաշխարհային անուններ՝ ինչպես հանրաճանաչ մոդելներ Նաոմի Քեմփբելը, Ադրիանա Լիման, այնպես էլ համաշխարհային կինոմատոգրաֆի փայլող աստղեր, ինչպիսիք են հատկապես Քվենթին Տարանտինոյի «Սպանել Բիլին» ֆիլմից հայտնի Ումա Թուրմանը, «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր  Քլոե Սեւինին , «Գահերի խաղը» սերիալից մեզ հայտնի ու իր հասակով փայլող Գվենդոլին Քրիստենը, «Շատ տարօրինակ բաներ» սերիալի ծագող աստղ Սեդի Սինկը եւ այլն:



Նաոմի Քեմփբել


Քեյթ Բոսուորտ


Գվենդոլին Քրիստի


Քլոե Սեւինի


Սեդի Սինկ


Ումա Թուրման


Քեյթ Գերբեր





                                                                                                                    Աղբյուրը՝ Vogue
                                                                                                           Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE