Հռիփսիմե Հակոբյանը ներկայացել է առանց դիմահարդարման (ֆոտո)

21:55   1 հուլիսի, 2018

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը , ով հիմնականում իր Instagram- ի հետեւորդներին ներկայացնում է գեղեցիկ ընտանեկան լուսանկարներ, սելֆիներ, այս անգամ եւս նոր հրապարակումներով ուրախացրել է իր երկրպագուներին:



Երգչուհին իր միկրոբլոգի էջում, ինչպես նաեւ story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, ներկայացրել է լուսանկարներ: Հռիփսիմեն լուսանկարներում հանդես է եկել առանց դիմահարդարման:

Լուսանկարներից մեկը նա մեկնաբանել է, դրա վրա թողնելով մակագրություն: Երչուհին գրել է. «Առանց ֆիլտրի»:  Իսկ հրապարակմանը կից արված նշումից պարզ է դառնում, որ լուսանկարն արված է Մեքսիկայում:



Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Հռիփսիմե Հակոբյանը հանդես էր եկել նոր աշխատանքով: Հռիփսիմեն հանրությանն էր ներկայացրել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ցավդ տանեմ» նոր երգի հիման վրա: 



© NEWS.am STYLE