Դոնալդ Թրամփը պատահաբար ներկա է գտնվել անծանոթ զույգի հարսանիքին

10:15   2 հուլիսի, 2018

Անցած տարի  էլ էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտնվել  նման իրավիճակում, ըստ երեւույթին հարսանիքներին անսպասելիորեն հայտնվելը նրան դուր է եկել )))

Եւ այսպես, TMZ–ի փոխանցմամբ՝ Թրամփը ժամանել է Նյու Ջերսիում գտնվող իր՝ Trump National Golf Course գոլֆ ակումբ ու ներկայացել անծանոթ մարդկանց հարսանիքին, անակնկալ մատուցելով նորապսակներին։

ԱՄՆ նախագահը լուսանկարվել է նորապսակների հետ, ապշած հյուրերին հայտնել, որ հոգ տանեն նորապսակների մասին ու ուրախ- ուրախ հեռացել ծափահարությունների ներքո։

<me>

Հայտնում են, որ Թրամփն իր ուղղաթիռով էր ժամանել, որից հետո առանց նախազգուշացման մտել էր դահլիճ, որտեղ հարսանեկան արարողություն էր։

Իսկ, ահա հեռանալիս Դոնալդ Թրամփն իրեն չի կորցրել ու համբուրել է հարսնացուի այտը։



© NEWS.am STYLE