«Ես երիտասարդ էի ու անպատասխանատու». Լինդսի Լոհանը նշում է 32-ամյակը

14:05   2 հուլիսի, 2018

Ամերիկացի հայտնի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, մոդել եւ դիզայներ Լինդսի Լոհանն այսօր՝ հուլիսի 2-ին, նշում է ծննդյան 32-ամյակը:

Որպես մոդել՝ Լինդին հանդես էր գալիս դեռեւս 3 տարեկանից: 10 տարեկան հասակում Լինդսին արդեն նկարահանվում էր հեռուստասերիալներում:

Նրան մեծ ճանաչում բերեց «Ծուղակ` ծնողների համար» կատակերգությունը, որտեղ փոքրիկ դերասանուհին փայլուն մարմնավորում էր գլխավոր հերոսուհիներին` երկվորյակ քույրեր Էննիին եւ Հոլլիին:

Բայց ինչպես եւ  բազմիցս ապացուցվել է` վաղ հասակի հայտնիությունը ոչ միշտ է դական ազդում երեխաների վրա: Հասունանալով` Լինդսին ամբողջովին խորասուզվում է աստղային սկանդալների մեջ:

Նրան բազմիցս ձերբակալել են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու եւ թմրանյութեր օգտագործելու համար:

Անկանոն ապրելակերպի պատճառով 2007 թ-ին Լինդսիի կարիերան մղվեց երկրորդ պլան: Սակայն միշտ դրական հերոսուհիների մարմնավորող դերասանուհին համախմբեց ուժերն ու պայքարեց աստղային հիվանդությունների դեմ:

Շուտով Լինդսին վերադարձավ կինոյի աշխարհ՝ 2008 թ-ին նկարահանվելով «Հիմարկը», իսկ 2009-ին` «Մաչետե» ֆիլմերում:

Այսօր վերհիշել ենք կարմրահեր աղջնակի ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը.

«Յուրաքանչյուր-ոք ունենում է եւ վերելքներ, եւ վայրէջքներ, որոնցից պետք է դասեր քաղի, բայց ամեն առավոտ ես արթնանում եմ՝ ինքս ինձ ասելով. «Սա հրաշալի օր է լինելու»»:

«Կյանքը լի է ռիսկերով… ինչո՞ւ դրանց չդիմել»:

«Երբեք մի ասեք «երբեք»: Հաճախ այն, ինչ չենք պլանավորում, ամենահետաքրքիր իրադարձությունն է դառնում մեր կյանքի: Ես շատ անկանխատեսելի անձնավորություն եմ»:

«Գիտեմ, որ նախկինում ես երիտասարդ էի եւ անպատասխանատու, բայց հենց դա է նշանակում մեծանալ: Դու քո սեփական սխալներից ես սովորում»:

«Դժվարությունները հաղթահարելու ճանապարհ միշտ էլ կա, եւ դա ավելի առողջ քայլ է, քան հանձնվելը»:

«Գեղեցկությունը նրբագեղության եւ ինքնավստահության մեջ է: Ես սովորել եմ գնահատել այն, ինչ բնությունն է պարգեւել ինձ»:

«Եթե ինձ մյուս ընկերներիս հետ համեմատեք, ես հրեշտակ կթվամ»:

«Ավելի շատ ասեք «ոչ», քան «այո» եւ համոզվեք, որ շրջապատված եք լավ մարդկանցով»:

«Եթե ես, իսկապես, հանդիպեի այդքան շատ մարդկանց հետ, որքան ինձ վերագրում են, ապա հիմա մեռած կլինեի, քանի որ դա, ուղղակի, անհնար է»:

«Ես իմ ամենամեծ թշնամին եմ»:

Լուսանկարները՝ Լինդսիի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE