Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարն՝ ամուսնու գրկից

11:45   2 հուլիսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը վերջին շրջանում աչքի է ընկնում ընտանեկան ջերմ լուսանկարներով: Այս անգամ  գեղեցկուհին իր Instagram-ի էջում հրապարակել է նոր լուսանկար: Իր տեղադրած լուսանկարում գեղեցկուհին գրկել է ամուսնուն, իսկ ամուսինը՝ Արթուրը բռնել է Լուսինեի ոտքը: Այս զվարճալի լուսանկարին կից գեղեցկուհին գրել է. «Սեր»:

Ի դեպ, Լուսինե Թովմասյանը հանդես է եկել ջինսե տաբատով եւ սեւ վերնաշապիկով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ,  միկրորբլոգի իր հերթական ամառային լուսանկարն էր տեղադրել: Իր հրապարակած լուսանկարում գեղեցկուհին ցույց էր տվել իր սլացիկ ոտքերը, նաեւ, թե ինչպես է նա արեւայրուք ընդունում:

Լուսանկարի վրա Լուսինե Թովմասյանը գրել էր «Ուրբաթ» եւ գտնվելու վայրը՝ Գառնի:

 

 



© NEWS.am STYLE