Իսպանիայի հանդեպ Ռուսաստանի հավաքականի հաղթանակից հետո ռեփեր T – killah-ն դեմքին դաջել է «Россия» բառը

13:38   2 հուլիսի, 2018

Անկասկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հանդեպ Ռուսաստանի հավաքականի երեկվա հաղթանակը պատմական իրադարձություն էր։ Շատ աստղեր են հիացական հաղորդագրություններ հրապարակում իրենց միկրոբլոգերում, իսկ ոմանք նույնիսկ ուրախությունից միանգամից գնացել են իրենց դաջվածք անելու)))

Ռեփեր T – killah-ն (նույն ինքը՝ Ալեքսանդր Տարասովը) դեմքին դաջվածք է արել՝ Ռուսաստանի հավաքականի պատվին։ Կատարողը այտոսկրին դաջել է «Россия» բառը։ Թարմ դաջվածքը, որի վրա թափանցիկ ժապավեն էր փակցված, ռեփերը երկրպագուներին ցուցադրել է իր Instagram-ում։

A post shared by T-killah (@t_killah) on

«Ռուսաստանը մեծ երկիր է»,- ոչ այնքան սթափ վիճակում տեսախցիկի առաջ ասում է Ալեքսանդրը, բացատրելով իր արարքը։ Ընկերների խոսքով՝  T – killah-ն իր հարսնացուի ՝ Մարիա Բելովայի հետ էր գրազ եկել, ու դաջվածքը նրա պարտության արդյունքն է։



© NEWS.am STYLE