Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել Արարատ լեռը

14:46   2 հուլիսի, 2018

Ալեքսիս Օհանյանը Հայաստանում անցկացրել է ընդամենը 24 ժամ, բայց Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիրը մինչև հիմա Instagram-ում լուսանկարներ է հրապարակում՝ այնքան ուժեղ ու դրական է նրա վրա ազդել երկիրը։

Ալեքսիսը ոչ մի կերպ չի մակագրել  լուսանկարները։ 

Այստեղ, ի դեպ, Ալեքսիսը հանդիպել է Սերժ Թանկյանին եւ նրանք միասին լավաշ են պատրաստել: Ավելի ուշ նրանք ժամանակ են անցկացրել Երեւանի բար-ռեստորաններից մեկում:

«Մենք բոլորս ստեղծագործողներ ենք: Սա կլինի առաջին սերունդը, ով կհավատա, որ իրենք իրենցից ներկայացնում են ավելին, քան հասարայության սպառման, քաղաքականության կամ մտքերի պասիվ ներկայացուցիչները. նրանք ակտիվորեն ստեղծում են ամեն ինչ, որը կարող է յուրաքանչյուր բան դարձնել ավելի լավը, կիսվում են դրանով ամբողջ աշխարհի հետ եւ հաղթում», - գրել է Ալեքսիսը:

Ալեքսիս Օհանյանը երեկ հանդիպել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ինձ հրավիրել էին հանդիեպլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ խոսել իմ ընկերության՝ Initialized Capital մասին (Օհանյանի կազմակերպությունը հովանավորում է ստարտափերը): Ես պատմեցի աշխարհի ստարտափերի մասին, եւ, թե ինչպես Հայաստանը կարող է օգտվել այն խոշոր մտավոր պոտենցիալից, որն ունի: Ես պատմեցի նրան, որ երբեք այդքան հպարտ չեմ եղել, որ ես հայ եմ, ինչպես այժմ, այն պահից սկսած, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը եւ հիմնական աշխատանքը՝ կոռուպցիայի վերացումը դարձավ մեր հասարակությունից: Դուք ունեք իմ աջակցությունը», գրել է Ալեքսիսը:



© NEWS.am STYLE