Դիանա Մալենկոյի՝ տոպով եւ կիսատաբատով ամառային լուքը

13:18   2 հուլիսի, 2018

Հաղորդավարուհի-դերասանուհի Դիանա Մալենկոն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարում հաղորդավարուհին գտնվում է Սեւանում: Նա ներկայացրել է իր թրենդային ամառային լուքը՝ ամառային կիսատաբատ եւ տոպ, իսկ այս ամենը համադրել է ամառային մեծ, ծղոտե գլխարկով: Կապուտաչյա հաղորդավարուհին իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ հաղորդավարուհին-դերասանուհի Դիանա Մալենկոն Instagram-ի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացել էր սեւ լողազգեստով:

Իր միկրոբլոգի հերթական հրապարակմանը կից անգլերեն մեկնաբանություն էր թողել: Նա գրել էր. «Մենք բարձր ենք գնահատում»:

 

 



© NEWS.am STYLE